Խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի վաղը, ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Աժ հատուկ նիստում։
Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եվ եթե անակնկալներ չլինեն, և խորհրդարանը 2-րդ անգամ էլ Փաշինյանին վարչապետ չընտրի, վաղը խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: