Վրաստանի նախագահի թեկնածու, իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին, որ չհաղթահարեց 50 տոկոսի շեմը ընտրությունների առաջին փուլում, պատրաստ է շարունակել պայքարը: Երկու օրվա լռությունից հետո Զուրաբիշվիլին հայտարարեց. «Գուցե կան մարդիկ, որ կարծում են, թե առաջին փուլի արդյունքները հաղթանակ չէ, սակայն կեղտոտ արշավի ֆոնին առաջին փուլում առաջին տեղ գրավելը հաղթանակ է:
«Ռուսթավի 2»-ը կարծում է, թե ես կհանեմ թեկնածությունս. և ո՞ւմ թողնեմ երկիրը՝ Վաշաձեի՞ն և Ռուսաստանի՞ն: Ոչ, կարծում եմ՝ նրանք ինձ լավ չգիտեն: Ես կախեթցի և մեգրել եմ, հանուն իմ երկրի և ժողովրդի կգնամ մինչև վերջ: Ես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք»: