ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները
01.11.2018 | 08:24

ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները: Այս մասին Սարոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:


«Հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ: Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:


Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և, իհարկե, լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:
Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար»,- նշել է Սարոյանը:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ