Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում Աժ-ն կքննարկի վարչապետի ընտրության հարցը: «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավորները վարչապետի թեկնածու առաջադրել ենՆիկոլ Փաշինյանին՝ կրկին չընտրվելու պայմանով: Նա միակ թեկնածուն է: Եթե անակնկալներ չլինեն, և երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրվի, Աժ-ն իրավունքի ուժով կարձակվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մինչ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի և կքվեարկի համաներման մասին օրինագիծը, որը նախօրեին միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ: