«Փաստը» գրում է` գրեթե վստահ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի և կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը: Դրա համար օրենսդրական բոլոր ժամկետները բավարար են: Ամենահավանականը դեկտեմբերի 9–ն է` կիրակի է: Հարցի վերաբերյալ դեռևս 100 տոկոսանոց որոշում վարչապետը չունի:
Դեկտեմբերի 9-ի դեպքում քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի հետ, ու հազիվ թե արդարացված է այդ օրը կազմակերպել ամփոփիչ հանրահավաքներ, առավել ևս՝ համերգներ: Վարչապետին առաջարկվել է ընտրությունները նշանակել դեկտեմբերի 10–ին: Այդ դեպքում հարկ կլինի օրը հայտարարել ոչ աշխատանքային կամ ուղղակի աշխատանքային օրը տեղափոխել առաջիկա որևէ շաբաթ օր, այդ իրավունքը կառավարությունն ունի: