Առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ու իր ընկերների համար: Նա Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը և տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին:
Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց, լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է ու այդ պատճառով է հաղթել է մրցույթում: Հիմա հիվանդանոցի տնօրենների և տեղակալների աշխատավարձը բարձրացրել է: Տնօրենի աշխատավարձը 350 000-ից դարձել է 710 000 դրամ: Դավիդյանցը հաստատել է, որ փոփոխությունը կատարել է Արսեն Թորոսյանը: