ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Բոլտոն. ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել այն դաշնակիցներին, որ կախում ունեն իրանական նավթից

Ջոն Բոլտոն. ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել այն դաշնակիցներին, որ կախում ունեն իրանական նավթից
01.11.2018 | 12:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խրհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել դաշնակից պետություններին, որ կախում ունեն իրանական նավթի մատակարարումից:


Այս հայտարարությամբ Բոլտոնը մեկնաբանել է հաջորդ շաբաթ ուժի մեջ մտնող պատժամիջոցների շուրջ իրավիճակը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակը իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելն է: «Ակնհայտ է, որ որոշ երկրներ շարունակում են նավթ գնել: Եվ մենք չենք կարող նավթի արտահանումն անմիջապես զրոյական մակարդակի հասցնել: Մենք ցանկանում ենք հասնել այդ նպատակին, սակայն չենք ուզում վնաս հասցնել մեր ընկերներին ու գործընկերներին», - հայտարարել է Բոլտոնը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ