ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկական ընկերության արտադրանքը ժամանակավորապես չի ներկրվի Ռուսաստան

Հայկական ընկերության արտադրանքը ժամանակավորապես չի ներկրվի Ռուսաստան
01.11.2018 | 12:13

«Ռոսսելխոզնադզորը» (Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը) հայտարարել է, որ Ղազախստանից, Հայաստանից, Գերմանիայից և Կորեայից ներկրվող անասնաբուծական արտադրանքում Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջների լուրջ խախտումներ են հայտնաբերվել լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

«Ռոսսելխոզնադզորը» որոշել է ժամանակավոր սահմանափակել մի շարք ընկերություններից ներկրումները Ռուսաստան: Դրանց թվում է հայկական «ՖՈՒԴ ԷՔՍ» ՍՊԸ-ն, որտեղից ներկրված իշխանի մեջ մալախիտային և լեյկոմալախիտային կանաչ նյութ է հայտնաբերվել:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ