ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Մանուկյանի շահերի բախումը ՀԱԿ-ի հետ

Արամ Մանուկյանի շահերի բախումը ՀԱԿ-ի հետ
01.11.2018 | 12:15

«Ժամանակը» գրում է. «ՀԱԿ վարչությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վարչության անդամներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ: Պարզվում է, որ դեմ քվեարկողներն ունեն իրենց շարժառիթները: Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմասնակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ: Արամ Մանուկյանը, որ դեմ է մասնակցությանը, հույս ունի, որ իր որդին՝ Արեն Մանուկյանը, կլինի ՔՊ ցուցակում»:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ