ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանը մտադիր է Խաչատուրովին հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Երևանը մտադիր է Խաչատուրովին հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
01.11.2018 | 19:00

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Յուրի Խաչատուրովը, ամենայն հավանականությամբ, հետ է կանչվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, հայտնում է: ՀՀ նախագահը դա պայմանավորում է այն հանգամանքի հետ, որ Յուրի Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է և երկիրն իրավունք ունի որոշել` իր ներկայացուցչին թողնի՞ գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ