ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդմոն Մարուքյան. Կոնջորյանի որոշումը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում բացասական է ընկալվել

Էդմոն Մարուքյան. Կոնջորյանի որոշումը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում բացասական է ընկալվել
01.11.2018 | 19:03

Մեզ համար դա ցավ է, անակնկալ է, բացասաբար ենք վերաբերում, բայց շարժվում ենք առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կուսակցությունը լքելու մասին Հայկ Կոնջորյանի որոշմանը։

«Հայտարարության տեքստը մեզ ծանոթ չէր, բայց որ պետք է աներ հայտարարություն, անակնկալ չէր։ Դրա նախորդ օրը խորհրդում քննարկել ենք, նա ասել է, որ դուրս է գալու կուսակցությունից։ Ավելին, նա նաև ասել է, որ մոտ 5 ամիս նման մտորումներ ուներ և իր համար էլ անակնկալ չէր, որ պետք է նման որոշում կայացնի, բայց չգիտեմ ինչու ինտրիգը պահվել էր ու հիմա է հայտարարվում։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է։ Կուսակցությունում դա միանշանակ չընդունվեց։ Ավելին, կարող եմ ասել՝ շատ բացասական է ընկալվել, բայց որոշումը որոշում է։ Մենք Հայկ Կոնոջորյանին հաջողություն ենք մաղթում իր ապագա քաղաքական նախաձեռնություններում», - ասաց նա։ Մարուքյանի կարծիքով՝ էլի կլինեն կուսակցությունից դուրս եկողներ, եթե կան այլ տեսլական ունեցող մարդիկ։

«Որևէ մեկին որևէ կուսկցություն չի կարող բռնությամբ պահել, և եթե մարդը չի տեսնում կուսակցության ապագան, կարող է դուրս գալ կուսակցությունից ինչն էլ, ըստ էության, տեղի է ունեցել։ ԼՀԿ-ում դուռ չեն փակել և մարդկանց զոռով պահել, կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, օպերատիվ աշխատանքների մեջ է, հետևաբար մեզ համար դա ցավ է, անակնկալ է, բացասաբար ենք վերաբերում, բայց շարժվում ենք առաջ», - խոսքը եզրափակեց նա:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ