ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԿԸՀ-ն հաստատեց դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ-ն հաստատեց դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակացույցը
02.11.2018 | 14:28

ԿԸՀ-ն արտահերթ նիստում միաձայն հաստատեց Աժ դեկտեմբերի 9-ի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունները նշանակելուց հետո 10 օրում: Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ, այսինքն, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչև նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ը:

Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18-ը: Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ