ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է

«ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է
02.11.2018 | 14:43

«Հրապարակը» գրում է. ««ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ ՀՀԿ-ն, թե՞ «Սասնա ծռերը», հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձևավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։

Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսևորումները թափ են հավաքում, ասենք՝ Ավինյան-Միրզոյան հակասություններ կան, խոսվում է Սասուն-Նիկոլ հակամարտության մասին, միակողմանի փողոցով հակառակ երթևեկող Սիսեռյանի ավտոմեքենան, ասում են, «ՔՊ»-ականներն են նկարել՝ տվել մամուլին։ «Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, «ՔՊ»-ում շատ համերաշխ մթնոլորտ է։ Չկա նման բան»։ Ասում են՝ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ «Ես ոչինչ չեմ բացառում, սակայն «ՔՊ» ցուցակում եղող շատերը կարող են դառնալ ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար»։ Բայց տեսակետ կա, որ վերջին շրջանում Դուք «ՔՊ»-ում դարձել եք «ասող» այդպե՞ս է։ «Ո՜չ, ո՜չ․ մենք համագործակցելով ենք մեր որոշումները կայացնում»։ Սակայն վերջին շրջանում կոնսենսուսի կարիք, ասում են, չի եղել ու չի լինի, կլինի միանձնյա որոշում Փաշինյանի կողմից։ «Ես արդեն ասացի»»:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ