ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյան․ Ակնհայտ է, որ սա վերածվելու է վարչապետի ուղիղ ընտրության

Ալեն Սիմոնյան․ Ակնհայտ է, որ սա վերածվելու է վարչապետի ուղիղ ընտրության
02.11.2018 | 22:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարևորում է, որ իրենք կարողացել են նախադրյալներ ստեղծել, որ ժողովուրդը հնարավորություն ունենա «ձևավորել իր պատկերացրած, իր ցանկացած Ազգային ժողովը»։ «Քննարկման փուլում է, թե ով որ ռեյտինգային տարածքում կառաջադրվի և ինչ ձևով մենք կմասնակցենք, բայց ակնհայտ է, որ սա, ըստ իս, վերածվելու է վարչապետի ուղիղ ընտրության, այսինքն՝ ժողովուրդը պետք է բացի իր պատգամավորին ընտրելուց, հասկանա, որ այս ընտրությունը ինքը կատարելու է նաև հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Նա վստահ է, որ դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ ՀՀԿ-ի մտնելը ավելի կհեշտացնի իրենց քարոզչությունը, քանի որ ՀՀԿ-Ի վերջին ժամանակահատվածի գործելաոճը շատ բացասական է անդրադառնալու իրենց վրա․«Ես նկատի չունեմ միայն կառավարման տարիները, այլ վերջին ժամանակահատվածի այն քայլերը, որոնք իրենք նախաձեռնեցին Ազգային ժողովում և որը որ բուռն արձագանք գտավ, շատ բացասական են անդրադառնալու իրենց վրա»: «Կարծում եմ, որ ժողովուրդը իր գնահատականը կտա, և այն տրամաբանությունը, որ կրկին հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության ժողովրդին խաբել, չի աշխատելու»,- հավելեց պատգամավորը։


Հարցին, թե ինչ գնահատական կտա սահմանադրական փոփոխություններին, որոնք «սուպերվարչապետական» անվանվեցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը միշտ նշում է՝ ընդդիմությունը իշխանության է գալիս նախկին իշխանության օրենքներով: «Ես կարծում եմ, որ մենք այդ «սուպերվարչապետությանը» դեռ կանդրադառնանք և համապատասխան փոփոխություններ կանենք, որպեսզի այդ մասում նույնպես մենք ունենանք նորմալ և հավասարակշռված մի մարմին», - ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ

class="footer-right"> .