ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոյեմբերի 8-ին Աստանայում կկայանա ՀԱՊԿ գագաթաժողովը

Նոյեմբերի 8-ին Աստանայում կկայանա ՀԱՊԿ գագաթաժողովը
02.11.2018 | 22:25

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Հայաստանից կմասնակցի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ՀԱՊԿ պետությունների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները, անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության մեխանիզմների կատարելագործման ու կազմակերպության ռազմական ներուժի զարգացման հարցեր: Մի շարք հարցեր պետությունների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Նույն օրը Աստանայում կայանալու են նաև ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ

class="footer-right"> .