ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել

Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել
02.11.2018 | 22:26

Այսօր Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հարևանությամբ հրդեհ է բռնկվել: Սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ հրդեհի օջախը շատ մոտ է դեսպանատան շենքին: Հրդեհը մարելու են եկել 6 հրշեջ մեքենա, 40 հրշեջներ: Լոնդոնի հրշեջ ծառայության կայքում նշված է, որ ահազանգը ստացվել է ռեստորանից և որ հրշեջները վերահսկում են իրավիճակը: Հրդեհի պատճառները ուսումնասիրվում են:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ