ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրով. Բանակցություններում ԼՂ-ն ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համաձայնությունը

Լավրով. Բանակցություններում ԼՂ-ն ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համաձայնությունը
02.11.2018 | 22:27

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ստեփանակերտին ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը, ինչը դեռևս չկա` Մոսկվայում կմամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ներկայիս երկկողմ ձևաչափը փոփոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքան մենք գիտենք, այդպիսի համաձայնություն չկա, և ես, անկեղծ ասած, նախապայմաններ չէի դնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման էական հարցերի քննարկումը սկսկելու համար», - ասել է նա: Լավրովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Հայաստանի նախկին իշխանությունների առաջարկով: «Ժամանակին Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին բանակցություններին: Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ գործելաոճը փոխվեց, ու արդեն շատ տարիներ բանակցությունները ուղիղ ընթանում են միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ «բնականաբար, մենք ելնում ենք այնկետից, որ Երևանը բանակցային իր դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները»:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ

class="footer-right"> .