ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում են, որտեղ երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսօր՝ ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ միջնորդները և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայիս իրավիճակը և հեռանկարները:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Հասանովը մասնակիցները քննարկել են իրավիճակը «զորքերի դիմակայության գծում» և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարները: