ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումները ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց. «Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար»: