ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելո` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, որ կուսակցության գրասենյակում աշխատանքները ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա: «Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք», - ասաց նա՝ ընդգծելով, որ համաժողովը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը հարցին Աշոտյանն պատասխանեց, որ իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել: