Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2010 – 2016) Դևիդ Քեմերոնը հույս ունի վերադառնալ մեծ քաղաքականություն և գլխավորել ԱԳ-ն` հայտնել է The Sun-ը: Քեմերոնն ընկերներին ասել է, որ «քննարկում է մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը և իրեն տեսնում է ԱԳ նախարար», եթե իրեն հրավիրի պահպանողականների ապագա առաջնորդը:
«Դևիդը նվիրված է պետական ծառայությանը և հաճախ է ասում, թե չի բացառում վերադարձը քաղաքականություն՝ ներքին կամ միջազգային,- ասել է նախկին վարչապետի ընկերներից մեկը:- Նա ընդամենը 52 տարեկան է, նա երիտասարդ է»: