ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը և Թուրքիան փոխադարձաբար կասեցրել են պատժամիջոցները

ԱՄՆ-ը և Թուրքիան փոխադարձաբար կասեցրել են պատժամիջոցները
02.11.2018 | 22:35

Անկարան միևնույն կերպ է արձագանքել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ պատժամիջոցները հանելու ամերիկյան քայլին և կասեցրել է ԱՄՆ կառավարության 2 անդամների հանդեպ սահմանափակումները՝ գրում է Anadolu-ն։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլհամիդ Գյուլին և արդարադատության նախարար Սուլեյման Սոյլուին։


Վաշինգտոնը նրանց մեղադրում էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված մարդու իրավունքները լրջորեն խախտելու մեջ։

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ