ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են այցը տարածաշրջան

Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են այցը տարածաշրջան
03.11.2018 | 13:17

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում ունենալ` հայտարարում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտնում են, որ տարածաշրջան այցի հիմնական նպատակը ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին քննարկումն էր և ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հաջորդ քայլերի ուրվագծումը: Համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների ԱԳ նախարարների, Ղարաբաղի իշխանությունների հետ:


«Երևանում և Բաքվում համանախագահների հետ իրենց հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ Դուշանբեում լարվածությունը թուլացնելու իրենց հանձառությունից հետո բռնությունների մակարդակը նկատելիորեն նվազել է: Իրենց քննարկումների ընթացքում համանախագահները հավելյալ մանրամասներ են իմացել Դուշանբեի պայմանավորվածությունների, ներառյալ հաղորդակցության ուղիղ կապի հաստատման մասին: Համանախագահները ողջունել են այս զարգացումները, ողջունել կողմերին կառուցողական քայլեր իրականացնելու համար և իրենց աջակցությունը հայտնել առաջնորդների պատրաստակամությանը՝ շարունակելու երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում:


Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում վստահության մթնոլորտը պահպանելու կարևորությունը:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ