ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անտոնիու Գուտերեշ. Ճշմարտությունը երբեք չի մահանում

Անտոնիու Գուտերեշ. Ճշմարտությունը երբեք չի մահանում
03.11.2018 | 13:20

Նոյեմբերի 2-ին աշխարհը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշեց լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրը:
ՄԱԿ-ի իրավապաշտպան-փորձագետները կառավարություններին կոչ են անում ձեռնարկել անհապաղ միջոցներ լրագրողների նկատմամբ հանցանքներ կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար: Մեծ թվով երկրներում մամուլի աշխատակիցները բիրտ հարձակումների են ենթարկվել, զոհվել և վիրավորվել են:


ՄԱԿ-ի փորձագետները՝ խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյը, արտադատարանային պատիժների և հաշվեհարդարների հարցերով զեկուցող Ագնես Կալամարդը, փորձագետներ Տե Ուն-բակը, Բեռնար Դուհեյմը, Հոուրիա Էս-Սլամին, Լուսիանո Հազանը, Հենրիկաս Միցկևիչյուսը կազմել են զեկույց, որ պարունակում է աղաղակող փաստեր մամուլի աշխատակիցների վրա հարձակումներ կատարողների անպատժելիության մասին: Հարյուրավոր լրագրողներ կալանավորվել են, ահաբեկվել են, կան անհետ կորածներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս առիթով հրապարակել է աշխարհին հասցեագրված ուղերձ:


«Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրողներ սպանվել են` ՝ իրենց կարևոր առաքելությունը կատարելու համար: 10 նման դեպքից 9-ը չի բացահայտվել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Առավել մեծ վտանգ է սպառնում կին լրագրողներին՝ ոչ միայն իրենց աշխատանքի, այլև սեռական պատկանելության առումով, քանի որ նրանք հաճախ սեռական բռնության են ենթարկվում: Այս տարի արդեն սպանվել է 88 լրագրող, հազարավոր լրագրողներ կեղծ և շինծու մեղադրանքներով բերման են ենթարկվել, կալանավորվել են: «Երբ լրագրողներն են հարձակման ենթարկվում, հասարակություններն են դրա համար վճարում, և ես կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրությանը՝ պաշտպանել լրագրողներին, ստեղծել մամուլի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա իր հարգանքն է հայտնել լրագրողներին և ընդգծել «ճշմարտությունը երբեք չի մահանում»:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ