ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արա Բաբլոյան. Հայաստանի առջեւ կանգնած առաջնային խնդիրը՝ մարդկային ներուժի զարգացումն է

Արա Բաբլոյան. Հայաստանի առջեւ կանգնած առաջնային խնդիրը՝ մարդկային ներուժի զարգացումն է
03.11.2018 | 21:13

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են 400 գիտակ՝ 26 երկրից:

ԱԺ նախագահն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին. «Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի մտավոր խաղի աշխարհի առաջնությանը: Առաջնությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մեզ համար պատիվ է հյուրընկալել այնպիսի հետաքրքիր, բազմակողմանի զարգացած հյուրեր, որոնք իրենց օրինակով ներշնչում եւ դրդում են երիտասարդ սերնդին գիտելիքներ ձեռք բերել:
Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը շատ տարածված է մեր երկրի երիտասարդ մտավորականության շրջանում: Հայ գիտակները մեծ հաջողության են հասնում ոչ միայն երկրում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այս տարի, նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, ով խաղացել էր Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է գարնանային խաղաշրջանի լավագույն խաղացող:
Խաղը հայտնի է նաեւ քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես արդեն գիտեք, մի քանի տարի առաջ ստեղծվեց պատգամավորների թիմը:


«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնության անցկացումը Երեւանում ուշագրավ է նրանով, որ այս տարի մեր մայրաքաղաքը նշեց իր 2800-ամյակը, որը, իմ կարծիքով, միջոցառմանը հաղորդում է ավելի մեծ նշանակություն:
Հայ ժողովուրդը հատուկ հարգանք ունի գիտելիքների, ուսման եւ այն ամենի նկատմամբ, ինչը նպաստում է դրանց կուտակմանը եւ տարածմանը: Ինչպես գիտեք, Հայաստանում ինտելեկտուալ շարժումն ունի խոր արմատներ: Պատճառը, թերեւս, այն է, որ իր ողջ պատմության ընթացքում արժեքներից, որոնք հաջողվել է պահպանել եւ անցկացնել դարերի միջով, եղել են գիտելիքը, հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը:


Եվ այսօր Հայաստանի առջեւ կանգնած առաջնային խնդիրը՝ մարդկային ներուժի զարգացումն է, որը մեր երկրի մրցունակային առավելությունն է:
Ձեզանից շատերը Հայաստանում առաջին անգամը չեն, եւ ես հուսով եմ, որ ձեզ հետ շատ դրական հույզեր, վառ տպավորություններ կտանեք ու անպայման կցանկանաք վերադառնալ մեզ մոտ:


Թույլ տվեք կրկին ողջունել առաջնության բոլոր հյուրերին եւ թիմերին մեր ջերմ, հյուրընկալ հողի վրա եւ մաղթել հետաքրքիր խաղեր, լավ տրամադրություն եւ հաջողություն:
Բարի երթ»: Աժ նախագահի անունից հաղթող թիմին կտրվի «Էջմիածնի գանձեր» եռալեզու գիրքը:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ

class="footer-right"> .