ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը` ՔՊ ընտրացուցակում

Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը` ՔՊ ընտրացուցակում
03.11.2018 | 21:17

Քննարկումներ են ընթանում, որ Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանն ընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում` ասել թ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Չի բացառվում, որ կարող է լինեն ՔՊ ցուցակում մեկ-երկու գործիչ, որոնց հանդեպ կա հանրային դրական վերաբերմունք և նրանք այդ մարդիկ են»- ասաց նա և նշեց, որ նախկին ՀՀԿ-ականներից միայն այդ երկուսի հետ է քննարկում ընթանում:


Լենա Նազարյանը նշեց, որ դեռևս ցուցակը կազմման փուլում է, և երբ գրանցեն այդ ժամանակ էլ բոլորը կիմանան, թե ով կլինի: «Քանի դեռ ժամկետ կա ցուցակը գրանցելու ԿԸՀ-ում, չենք բարձրաձայնում»,-հավելեց նա: Կլինեն շատ նոր անուններ, որոնք հանրությանը գուցե այդքան էլ ծանոթ չլինեն, կամ որոշակի մասնագիտական շրջանակների հայտնի լինեն։ Սակայն նրանք իրենց գործում հասել են հաջողության և արժանի տեղ կգրավեն իրենց ցուցակում և կշարունակելու իրենց աշխատանքը հանձնաժողովներում ու ընդհանրապես խորհրդարանում:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ

class="footer-right"> .