ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՔՊ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

ՔՊ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով
03.11.2018 | 21:18

ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը ասել է` նախնական քննարկում է եղել, որ քաղաքական թիմի բոլոր անդամները նաև ռեյտինգային ընտրակարգով պետք է առաջադրվեն` բացի Նիկոլ Փաշինյանից:

Նա նաև հայտնեց, որ որոշում է կայացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու են «Իմ քայլը» դաշինքով: Վահան Կոստանյանն ասաց, որ ռեյտինգային թեկնածու ունենալը Ընտրական օրենսգրքի պահանջ է և առնվազն յուրաքանչյուր ընտրատեղամասում առնվազն հինգ թեկնածու պետք է լինի: «Սրանք քաղաքական ընտրություններ են, և մենք նախևառաջ համամասնական տրամաբանության վրա ենք կառուցելու քարոզարշավը»,-ասաց նա: Վահան Կոստանյանը նշեց, որ կարևորագույն խնդիրը քաղաքացիներին հասցնելն է այն հաղորդագրությունը, որ նախևառաջ քվեն տան ոչ թե անձին, այլ այս կամ այն ուժին, իսկ հետագայում, եթե ցանկություն ունենան, քվեաթերթիկի դարձերեսում երկրորդ նշում անեն ու ընտրեն կոնկրետ անհատին։


Վահան Կոստանյանը համաձայն չէ դիտարկմանը, թե ՔՊ-ում դեռ չկան այնպիսի անհատներ, որ իրենց պայմանավորված նաև ձայներ ստանա կուսակցությունը և այս դեպքում կուսակցությունն է նրանց համար ձայներ ապահովում: «Բայց մենք ելնում ենք համամասնական ընտրությունների տրամաբանությունից, քաղաքական օրակարգ ձևավորելու տրամաբանությունից, որ նախևառաջ քաղաքացին պետք է ընտրի քաղաքական ծրագիր և այդ տրամաբանությամբ քաղաքական ուժը` մեր պարագայում «Իմ քայլը» դաշինք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ