ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել` ասաց կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց Տոնոյանը: Հարցին՝ նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը: