ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մելանյա Թրամփը լրատվամիջոցներին մեղադրեց ԱՄՆ նախագահին վարկաբեկելու մեջ

Մելանյա Թրամփը լրատվամիջոցներին մեղադրեց ԱՄՆ նախագահին վարկաբեկելու մեջ
04.11.2018 | 12:52

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը լրատվամիջոցներին մեղադրել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին վարկաբեկելու մեջ` հաղորդում է NBC News-ը:


«Դեմոկրատներն ու ընդդիմադիր լրատվամիջոցները ամեն ինչ անում են, որ կեղծ մեղադրանքներով Դոնալդին վարկաբեկեն»,- ասել է Մելանյան: Նրա խոսքերով՝ ԶԼՄ-ները թյուր կարծիք են տարածում, թե երկրի բնակիչները Թրամփին չեն աջակցում: Նա կոչ է արել ամերիկացիներին ընտրություններում ապացուցել, որ «դեմոկրատներն ու լրատվամիջոցները սխալվում են»:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ