ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի է ուզում

Էրդողանը Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի է ուզում
04.11.2018 | 12:54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ՝ գրում է economics.unian.net-ը: Ստամբուլում Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի յոթերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա ասել է. «Այսօր մենք որոշեցինք ավարտել մինչև տարեվերջ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման աշխատանքները: Մենք հավատում ենք, որ այս համաձայնագրով կկարողանանք հասնել 10 մլրդ դոլարի առևտրի հաշվեկշռի վերաբերյալ մեր նպատակին», – ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքերը հաստատել է Պորոշենկոն` հավելելով, որ հավակնոտ նպատակներ են սահմանել երկու երկրների համագործակցության համար:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ