ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ և հավաստիացրել է, որ Գերմանիան նախկինի պես հետևողական է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գործողությունների համատեղ համընդգրկուն պլանի կատարման հարցում։
«Մենք հետևողական կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում է իր պարտավորությունները»,- նշել է Մաասը։ Նա ընդգծել է, ու Գերմանիան պատրաստ է «ակտիվ ջանքեր գործադրել» գործարքի պահպանման համար և սպասում է «Իրանի կառուցողական գործողություններին»։