ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բրեկզիտի գաղտնի համաձայնություններ են ձեռք բերվել

Բրեկզիտի գաղտնի համաձայնություններ են ձեռք բերվել
05.11.2018 | 01:33

Լոնդոնյան Sunday Times-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ ղեկավարության հետ, որը վերաբերում է բրեկզիտի համաձայնագրի առավել վիճահարույց դրույթներին: Թերթի պնդմամբ, կողմերը պայմանավորվել են, որ Մեծ Բրիտանիան կշարունակի մաս կազմել ԵՄ մաքսային միությանը, Բրյուսելի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կկնքի` Կանադայի օրինակով:

Այս պայմանավորվածությունները հնարավորություն կտան խուսափել Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև լիարժեք սահմանային հսկողության վերականգնումից:
Կառավարության ներկայացուցիչները Sunday Times֊ի հրապարակումը շահարկում են անվանել:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ