ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաշար Ասադը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ

Բաշար Ասադը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ
05.11.2018 | 01:35

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ, որը գլխավորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Նրանք քննարկել են Ստամբուլում կայացած գագաթաժողովի արդյունքները և Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորումը: Ասադն ընդգծել է ռուսական կողմի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը Սիրիայի գործերին արտասահմանյան միջամտությունը «չեզոքացնելու» գործում:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ