ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկո. ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկվելու է կառույցի բարեփոխման հարցը

Լուկաշենկո. ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկվելու է կառույցի բարեփոխման հարցը
05.11.2018 | 11:46

ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկվելու է ՀԱՊԿ-ի բարեփոխման հարցը` ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևին: Լուկաշենկոն ասել է. - «Մի քանի օրից մենք կհանդիպենք Աստանայում, հարցերը շատ են, կարևոր է այդ կազմակերպության բարեփոխումը, միջազգային ասպարեզում նրա կշռի ու դերակատարության ամրապնդումը, հատկապես այս բարդ ժամանակաշրջանում»:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ