ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիմ Չեն Ինը կարող է ժամանել Ռուսաստան

Կիմ Չեն Ինը կարող է ժամանել Ռուսաստան
05.11.2018 | 19:23

Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպան Ու Յուն Գինը հայտարարել է, որ հարավկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը նոյեմբերին կարող է ժամանել Ռուսաստան, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն դեռևս գնահատում է Կիմ Չեն Ինի ժամանակացույցն ու օրակարգը: Նա հավելել է, որ 2019-ի առաջին կեսերին նախատեսված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հարավային Կորեա:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ

class="footer-right"> .