ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելը ողջյունում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները

Իսրայելը ողջյունում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
05.11.2018 | 19:24

Իսրայելը ողջյունում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները: Իսրայելի ԱԳՆ –ի Twitter-ի էջում նշված է. «Իրանական արյունալի ռեժիմի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք այսօր ուժի մեջ են մտնում՝ կարևոր քայլ են այաթոլլային ահաբեկչական գործունեությունից հրաժարվել ստիպելու համար, որը սպառնալիք է ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմանից դուրս գտնվող երկրների համար»:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ