ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոսել է դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող հազարավոր ներգաղթյալների կազմած «քարավանների» ու նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշման մասին: Թրամփը հայտարարել էր, որ Հարավային Ամերիկայից եկող ներգաղթյալների շարքում բազմաթիվ հանցագործներ կան և «քարավանները» վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:
«Դա պարզապես քաղաքական հնարք է: Նրանք մեզ ասում են, որ Ամերիկայի համար միակ ամենամահացու սպառնալիքը հազարավոր մղոններ հեռու գտնվող այդ աղքատ, կոտրված ու սոված փաստականների խո՞ւմբն է»,-հայտարարել է Օբաման՝ Ինդիանա նահանգում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Դոնելիին աջակցելու նպատակով կազմակերպված հանրահավաքի ժամանակ: