ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցները «Ոչ Միշային» կարգախոսով ակցիա են իրականացրել

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցները «Ոչ Միշային» կարգախոսով ակցիա են իրականացրել
05.11.2018 | 19:28

Թբիլիսիում Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել «Ոչ Միշային, ոչ «Ազգային շարժմանը» կարգախոսով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Զուրաբիշվիլիին աջակցելու էին եկել նաև հասարակական ու մշակութային բազմաթիվ գործիչներ, որ մասնակցել են նրա նախընտրական քարոզարշավին: Ներկա են եղել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ոչ միայն ակցիան լուսաբանելու, այլև մասնակցելու նպատակով:


Մինչ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվեն ևս մի քանի նման ակցիաներ Թբիլիսիում և երկրի տարբեր շրջաններում: Հաջորդ հանրահավաքը կանցկացվի նոյեմբերի 7-ին՝ Թբիլիսիում:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ