ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տվել ուրուգվահայ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տվել ուրուգվահայ ուխտավորներին
05.11.2018 | 19:29

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուրուգվահայ ուխտավորներին: Հանդիպման սկզբում ուխտավորների անունից շնորհակալության խոսք է ասել «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանը՝ նշելով, որ հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիար Կարա-Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուրուգվահայի փափագն է այցելել Մայր Աթոռ և ստանալ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Ուրուգվայ հովվապետական այցելություններին, որոնց ժամանակ ականատեսն է դարձել հայ համայնքի հոգևոր առաջընթացին ու հայապահպանությանն ուղղված նախանձախնդիր և ջերմեռանդ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստել է, որ այս գործին նպաստում են նաև համայնքում գործող հայկական դպրոցը, ռադիոն և ազգային կառույցները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ուրուգվահայ համայնքի խնդիրներին ու մարտահրավերներին: Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույնս արդյունավորվի ուրուգվահայության կյանքում՝ նպաստելով համայնքի հայաշունչ ոգու զորացմանը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ

class="footer-right"> .