ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Խաժակյան. «Լուսավոր Հայաստան»-ը հավակնում է խորհրդարարանում դառնալ 2-րդ ուժը

Դավիթ Խաժակյան. «Լուսավոր Հայաստան»-ը հավակնում է խորհրդարարանում դառնալ 2-րդ ուժը
06.11.2018 | 11:42

«Լույս» դաշինքի տրոհումից հետո ԼՀԿ անդամ դավիթ Խաժակյանն ասել է. «Կան բազմաթիվ ռիսկեր, և այդ ռիսկերը գնահատելով մենք իրականացնում էինք տարբեր մակարդակի քննարկումներ: Քննարկումները բերեցին նրան, որ որոշ առանցքային կետերում մենք չունեցանք կոնսենսուս, և որոշում կայացվեց, որ պետք է մասնակցենք սեփական ցուցակներով»: Դաշինքի փլուզման պատճառները կողմերը չեն մանրամասնում: Ըստ լրատվամիջոցների՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը առաջարկել է ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, ոչ թե դաշինքի ձևաչափով, որ կարողանան անցողիկ շեմը հաղթահարել: «Հանրապետությունում» չեն համաձայնել: Դավիթ Խաժակյանը չի ժխտում՝ սա պատճառներից մեկն է: Կուսակցության ընտրվելու նվազագույն շեմը ընտրողների ձայների 5 տոկոսն է, իսկ դաշինքինը՝ 7 տոկոսը: «Որևէ մասնակցության ձևաչափ ենթադրելու էր «Լույս» դաշինքը: Գուցե ոչ դե յուրե, այսինքն հենց ԿԸՀ ներկայացնել դաշինքի ցուցակ, բայց դա պետք է լիներ դաշինքի որոշմամբ և դաշինքի տրամաբանության մեջ», - ասում է Խաժակյանը:


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ իրենց մասնակցության ձևաչափի մասին խոսել քննարկումների հանգուցալուծումից հետո: Իսկ մինչ այդ իր ֆեյսբուքյան էջով շնորհակալություն է հայտնել «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը հավատացողներին:
Դավիթ Խաժակյանը մեծ ակնկալիք ունի․ «Ես վստահ եմ, որ ձայների էֆեկտի առումով մենք կարող ենք ունենալ երկրորդ տեղի ձայների քանակություն: Թե դա որքան կլինի տոկոսային առումով, բնականաբար, չեմ կարող ասել»: Խաժակյանը վստահեցրեց, որ «Լուսավոր Հայաստանում» համամասնական և տարածքային վարկանիշային ցուցակները մեծամասամբ պատրաստ են: Ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռեյտինգային կարգով նրա առաջադրվելու նպատակահարամարությունը դեռ քննարկվում է: Մարուքյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ելք» ցուցակից առաջադրվելով իր ծննդավայր Լոռիում, չընտրվեց և պատգամավոր դարձավ համամասնական ցուցակով․ «Հակառակ կողմում դոլարով միլիարդատեր հանրապետականներն էին, ովքեր բաժանել էին ահռելի ծավալի ընտրակաշառք և ծածկել էին ամբողջ տարածաշրջանը այդ գումարներով: Եվ մենք այդ գումարի ճիրաններից, ընտրակաշառքի ճիրաններից կարողացանք դուրս բերել մեր ընտրողներին: Այո՛, ռեյտինգային ընտրակարգով պարոն Մարուքյանը չընտրվեց, սակայն այդ թվում և իր բերած ձայների միջոցով դաշինքը հավաքեց այնքան համամասնական ձայն, որ «Ելք» դաշինքը հայտնվեց խորհրդարանում»:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ