ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իսպանական «El Pais» թերթին հարցազրույցում հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով Եվրամիությունը, որոշ տվյալների համաձայն, ավելի քան 100 միլիարդ եվրո է կորցրել: Նա նշել է, թե որ դեպքում է Ռուսաստանը պատրաստ չեղարկել ԵՄ-ի դեմ պատժամիջոցները` շատ կարևոր է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն իրենք հասկանան սեփական կորուստները:
«Պատժամիջոցների պատճառով ԵՄ կորուստների վերաբերյալ տվյալները տարբեր են, խոսքը 100 միլիարդ եվրոն զգալիորեն գերազանցող գումարի մասին է», - հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ «անհեռատես» հակառուսական պատժամիջոցնեը սահմանվել են «Վաշինգտոնի անմիջական հրահանգով», սակայն ամերիկացիներն այդ քալից վնաս չեն կրում: Նա նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է չեղարկել ԵՄ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե ԵՄ նույնն անի: Լավրովը հիշեցրել է,որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամության մասին, սակայն «այս ուղղությամբ առաջին քայլը պետք է անի հենց ԵՄ-ն»: Նախարարը ընդգծել է, որ պատժամիջոցները ձեռնտու չեն ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ԵՄ-ին, ուստի ինքը հուսով է, որ «ի վերջո այս հարցում կհաղթի ողջամտությունը»: