Թուրքիայում ֆինանսական խնդիրների պատճառով 120 խոշոր առևտրի կենտրոն կարող է անցնել վարկատու բանկերին, գրում է «Հյուրրիյեթը»: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առևտրի կենտրոններում տարածքի վարձակալության պայմանագրերը միմիայն թուրքական լիրայով կնքելու նախաձեռնությունը մեծ հարված է հասցրել առևտրի կենտրոնների տերերին, որ դոլարի համեմատ արժեզրկված լիրայով գործարքներ անելիս 15 մլրդ լիրայի վնաս են կրել: Լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով բազմաթիվ առևտրի կենտրոնների տերեր գուցե չկարողանան վճարել բանկային վարկերը, ճգնաժամային իրավիճակում 120 խոշոր առևտրի կենտրոն կարող է ամբողջությամբ անցնել վարկատու բանկերին: