ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պետրոս Ղազարյանը փոխում է կենտրոնը

Պետրոս Ղազարյանը փոխում է կենտրոնը
06.11.2018 | 11:49

«Հրապարակը» գրում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլև լրատվականը ղեկավարել։ Ղազարյանը ժխտել է, որ տեղափոխվել է, առաջարկի մասին հարցին 2 օրից կպատասխանի ։ 2 օր ժամանակ խնդրեց նաև պատասխանելու, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ ընտրություններին։ Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հաստատել է լուրը՝ ասելով, որ նոր հաղորդում են ունենալու՝ հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է` վարի Պետրոս Ղազարյանը․ «Այժմ հեռուստաընկերության և հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»»։

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ