ԱՄՆ-ում այսօր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի 33 պատվիրակներ: Օրենսդիր մարմնի ապագա կազմը որոշելուց բացի, այս քվեարկությունը կհուշի՝ որքանով է արդյունավետ աշխատելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնավարման վերջին երկու տարիներին:
Հարցումները փաստում են, որ առնվազն 30 նահանգներում պայքարը ծայրահեղ թեժ է, մրցակիցները միմյանցից առաջ են անցնում մեկ կամ երկու տոկոսով՝գրեթե անհնարին դարձնելով վերջնական արդյունքների կանխատեսումը: