ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիպտոսի բանակը պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի երկրները

Եգիպտոսի բանակը պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի երկրները
06.11.2018 | 20:24

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին հայտարարել է, որ եգիպտական բանակը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պաշտպանել այն երկրները, որոնք անդամակցում են Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդին:


«Եթե Ծոցի անվտանգությունը վտանգված է և ուղղակիորեն սպառնում է որևէ կողմի, Եգիպտոսի ժողովուրդը դա չի ընդունի, նրանց ուժերը կուղղվեն եղբայրներին պաշտպանելու համար», - մեջբերում է նախագահի խոսքերը Youm7- ը:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ