ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյան. Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու

Դավիթ Տոնոյան. Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու
06.11.2018 | 20:32

Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու` ԱԺ-ում հաջորդ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Ի՞նչ սպառազինություն է գնվելու հարցին Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում՝ այս նիստը փակ է»:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ