ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյանը` Դոնալդ Թրամփ

Գագիկ Ծառուկյանը` Դոնալդ Թրամփ
06.11.2018 | 20:33

Գագիկ Ծառուկյանը Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է ԲՀԿ համամասնական ցուցակը, սակայն ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու: Նա ընդգծել է նաև, որ «դոշ չի տալու» ձայներ հավաքելու համար: Գագիկ Ծառուկյանին հարց են ուղղել բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, որին ԲՀԿ ղեկավարը ի պատասխան հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակը: Ծառուկյանը նշել է, որ խոշոր գործարար լինելով ընտրվել է ԱՄՆ նախագահ:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ