ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ովքեր ինձ հետ քայլել են անձնական շահի նպատակով, կարող են Երևանից հետ քայլել Գյումրի

Նիկոլ Փաշինյան. Ովքեր ինձ հետ քայլել են անձնական շահի նպատակով, կարող են Երևանից հետ քայլել Գյումրի
07.11.2018 | 20:16

«Ազատության» խնդրանքով ՔՊ անդամ Լենա Նազարյանը մեկնաբանել է լուրը, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել նրանցից, ովքեր պաշտոններ են պահանջում. «Կուսակցության ժողովներից մեկի ժամանակ եղել է դժգոհություն՝ մարդիկ հիմնականում ակնկալում են նույնպես հնարավորություն ունենալու մասնակցելու պետական կառավարմանը։ Փաշինյանը ասել է՝ այն մարդիկ, ովքեր ինձ հետ քայլել են միայն աշխատանք ունենալու կամ ինչ-որ օգուտներ ստանալու, անձնական շահ ունենալու նպատակով, կարող են Երևանից հետ քայլել Գյումրի»։

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ