ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիև. Ադրբեջանը կշարունակի ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ

Ալիև. Ադրբեջանը կշարունակի ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ
15.11.2018 | 13:04

Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից և ցուցանիշներից ու մտադիր է ամրապնդել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ` ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին: Հաջորդ շաբաթ նա պաշտոնական այցով մեկնելու է Բելառուս, որ այս տարի Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ