ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հրապարակվել է ՀՀԿ ընտրական ցուցակը

Հրապարակվել է ՀՀԿ ընտրական ցուցակը
15.11.2018 | 13:05

ՀՀԿ կայքում հրապարակվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցուցակը՝ բաղկացած 125 հոգուց:
Առաջին տասնյակը հետևյալն է` Սարգսյան Վիգեն, Հովհաննիսյան Արփինե,
Շահնազարյան Դավիթ, Բաղդասարյան Վահրամ, Աշոտյան Արմեն, Շարմազանով Էդուարդ, Սահակյան Արման, Աճեմյան Կարինե, Հարությունյան Մենուա,
Գեղամյան Արտաշես:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ